Թուրքիայում ակտիվիստներն ու այլախոհները երկար ժամանակ խուսափել են երկրի իշխանությունների գրաքննությունից՝ սոցիալական մեդիայի միջոցով: Սակայն այժմ կառավարությունը ցանկանում է վերջ դնել դրան՝ ներկայացնելով երկրում թվային վերահսկողության նոր ձեռնարկ՝ գրում է Deutsche Welle-ն:
161 էջից բաղկացած ուղեցույցը ենթադրում է սոցիալական հարթակների՝ Instagram-ի, Twitter-ի և Facebook-ի «ճշգրիտ, առողջ և անվտանգ օգտագործում»:
Թուրքիայի այլախոհները, սակայն համոզված են, որ իշխանական գործիքները կիրառվելու են գրաքննության ու վերահսկողության նպատակով: Ակտիվիստները հայտնել են, որ Թուրքիայի կառավարությունը ցանկանում է ընդլայնել երկրի ավանդական լրատվամիջոցների վրա արդեն իսկ ունեցած ազդեցությունը: