ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է ընդունել իր պարտությունը և զբաղվել այլ գործերով, եթե զիջի հաղթանակն առաջիկա նախագահական ընտրություններում: Միացյալ Նահանգների առաջնորդն այս մասին հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում:
Մեկնաբանելով իր մրցակցի՝ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի հայտարարությունն այն մասին, թե ընտրությունների ժամանակ պարտության դեպքում ինքը ստիպված կլինի Սպիտակ տնից զինվորականների օգնությամբ դուրս բերվել, Թրամփը պատասխանել է, թե «երկրի համար շատ տխուր կլինի», եթե զիջի Բայդենին, սակայն կընդունի իր պարտությունը, որքան էլ ցավալի լինի:
«Անկասկած, եթե չհաղթեմ, ուրեմն չեմ հաղթել: Կշարժվեմ առաջ և կզբաղվեմ այլ գործերով»,- ասել է Թրամփը:
Ավելի վաղ Բայդենը կարծիք էր հայտնել, որ կայանալիք նախագահական ընտրություններում Թրամփը կփորձի «գողանալ հաղթանակը»: