«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը Ֆեյսբուքի իր էջում սիլլոգիզմ է ներկայացրել Եվրախորհրդարանի 3 պատգամավորի հրապարակած հայտարարության վերաբերյալ:
«Մի սիլլոգիզմ էլ ես առաջարկեմ․
1. Եվրախորհրդարանի 3 պատգամավորներ հրապարակում են հայտարարություն, որը պարունակում է սխալ և անընդունելի ձևակերպումներ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ։
2. Սրան հետևում է կոշտագույն և շարունակական գործողություններ ենթադրող պատասխան մեր կողմից։
3. Ադրբեջանն այս հայտարարությունը սկսում է ներկայացնել որպես Եվրախորհրդարանի պաշտոնական հայտարարություն/բանաձև և հայկական դիվանագիտության դարակազմիկ պարտություն (այնինչ, սա 3 առանձին պատգամավորների հայտարարություն է, որը ոչ մի աղերս չունի ԵՄ-ի և Եվրախորհրդարանի դիրքորոշման հետ և հակասում է դրան)։
4. Հայկական լրատվամիջոցների և գործիչների՝ հայտնի շրջանակների հետ կապ ունեցող մի ահռելի մաս տվյալ հայտարարությունը սկսում է ներկայացնել որպես Եվրախորհրդարանի հայտարարություն/բանաձև և հայկական դիվանագիտության դարակազմիկ պարտություն։
5. Հետևությունները թողնում եմ ձեզ»,- գրված է պատգամավորի գրառման մեջ: