Կորոնավիրուսով վարակվելուց խուսափելու համար ամբողջ մարմնով գրկախառնությունն ավելի անվտանգ է, քան ձեռքսեղմումը: Նման տեսակետ է հայտնել բելգիացի վարակաբան Մարկ վան Ռանսթը: Այս մասին տեղեկացնում է Al Arabiya-ն:
Կարանտինային սահմանափակումներն աշխարհի տարբեր երկրներում աստիճանաբար թուլացվում են, ինչը պայմանավորված է շատ վայրերում վարակի տեմպի նվազմամբ: Սակայն սոցիալական հեռավորության պահպանումը դեռևս անհրաժեշտություն է: Բելգիացի վարակաբանը նշում է, որ եթե մարդիկ ցանկանում են դիպչել միմյանց, ապա առավել անվտանգ կլինի ոչ թե ձեռք սեղմել, այլ՝ գրկախառնվել:
Ըստ Մարկ վան Ռանսթի՝ մարդիկ բոլորին ու ամեն ինչին դիպչում են ձեռքերով, հետևաբար՝ ձեռքերով վարակի փոխանցման հավանականությունը շատ մեծ է: Փորձագետներն ու իշխանությունները մարդկանց հորդորում են հնարավորինս նվազեցնել միմյանց ձեռքով դիպչելու սովորությունը: