ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 13-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանի հետ:
Արմեն Սարգսյանը բրիտանացի դիվանագետին և հանձին նրա՝ Միացյալ Թագավորության ողջ ժողովրդին շնորհավորել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա կապակցությամբ: