ՌԴ Սամարայի մարզում կոշտ վայրէջք է կատարել Յակ-52 օդանավը: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru կայքը՝ հղում կատարելով ՌԴ ԱԻՆ-ի տեղական բաժնին:
Ողբերգական դեպքը տեղի է ունեցել Բոբրովկայի օդանավակայանից քիչ հեռու: Ի սկզբանե, ենթադրվում էր, որ երկու մարդ է տուժել, սակայն ավելի ուշ ճշտված տեղեկությունների համաձայն՝ երկու օդաչուներն էլ մահացել են: Օդանավում եղել են հրահանգիչն ու կուրսանտը: Վթարի մանրամասները ճշտվում են: