ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում արդեն ձևավորված ավանդույթի համաձայն պատասխանեց լրատվամիջոցների ուղարկած երկու հարցի։
Պատասխանելով գյուղատնտեսական ապրանքների արտահանման կազմակերպման մասին հարցին՝ վարչապետը նշեց, որ մաքսային կետերում ընթացակարգերն այնպես են փոփոխվել, որ արտահանումը հնարավորինս արագ տեղի ունենա։
«Մենք Վրաստանի և Ռուսաստանի մեր գործընկերների հետ մշտական կապի մեջ ենք, և, գիտեք նաև, որ Վերին Լարսում ունենք արդեն մաքսային ներկայացուցիչ։ Եվ այս համագործակցության շրջանակում ես հույս ունեմ, որ ամեն ինչ կկարողանանք կազմակերպել բարձր մակարդակով։ Համենայնդեպս, այս պահին այդ առումով որևէ անհանգստանալու առիթ չունենք»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։