Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 7,811,038-ի: Մահացության ցուցանիշը կազմում է 430 176, ապաքինվել է 4,007,403 հիվանդ: Այս մասին են վկայում Worldometers կայքի տվյալները:
Վարակվածների ու մահացության ցուցանիշով առաջատարը Միացյալ Նահանգներն է, որտեղ վարակված է 2,130,104 մարդ, մահացել է 117 136 հիվանդ, ապաքինվել՝ 843 548-ը:
Երկու ցուցանիշներով երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Բրազիլիան: Լատինամերիկյան երկրում կա մոտ 831 064 վարակված, մահացածների թիվը 41 952 է:
Երրորդը Ռուսաստանն է՝ 520 129 վարակվածով: Այստեղ մահերի թիվը 6829 է:
Հնդկաստանը բարձրացել է չորրորդ հորիզոնական: Այս երկրում վարակվածները 321 406-ն են, մահացության թիվը կազմում է 9205:
Հինգերորդ տեղում է Մեծ Բրիտանիան: Այստեղ կա 294 375 վարակված, մահացել է 41 662 հիվանդ:
Հաջորդում են՝ Իսպանիան, Իտալիան, Պերուն, Գերմանիան, Իրանը, Թուրքիան, Չիլին, Ֆրանսիան, Մեքսիկան: