Այսօր աշխատանքային այցով եղել եմ Ասկերանի շրջանի Նորագյուղ և Խանապատ համայնքների անասնապահական տոհմային տնտեսություններում: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Դիտարժան էր, որ ժամանակակից տեխնոլոգիաներով համալրված ֆերմաներում երաժշտությունը որպես կովերի խնամքի արդյունավետ միջոց է կիրառվում:
Մեր երկրի փոքր ու միջին անասնապահական տնտեսությունների զարգացումը պետք է որակական նոր փուլ մտնի: Այդ համատեքստում հանձնարարել եմ գյուղատնտեսության նախարարին տոհմային անասունների տրամադրման գործընթացի կարգն ու պայմանները վերանայելու համար նոր առաջարկներ ներկայացնել»,- գրել է ԱՀ նախագահը: