Կորոնավիրուսով հիվանդների և նրանց հետ շփումներ ունեցող անձանց տվյալների արտահոսքի վերաբերյալ ԱԱԾ-ն հայտարարում է.
«Համաձայն մամուլում տեղ գտած հրապարակումների՝ ադբեջանցի հաքերների կողմից հանրայնացվել են Հայաստանում կորոնավիրուսով հիվանդ ու նրանց հետ շփում ունեցող շուրջ 3500 անձանց տվյալներ։
Ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկում է համապատասխան միջոցներ մարդկանց անձնական տվյալների արտահոսքի հանգամանքները, ինչպես նաև դրանք իրականացնողներին պարզելու և հայտնաբերելու նպատակով»։