Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն այսօր ոստիկանության հետ համատեղ ուժեղացված ծառայություն է իրականացրել Նոր Նորք վարչական շրջանում: Խախատումները տարբեր են, պատճառաբանություններ միշտ կան:
Միայն մեկ օրում ավելի քան 85 մշտադիտարկում է իրականացվել, խախատումներից 3-ը տաքսի ծառայության մեջ ուղևորների դիմակի բացակայությունն է եղել, դիմացի նստատեղին նստելը, նաև գերբեռնված 5 տրանսպորտային միջոց է հայտնաբերվել: Տեսչական մարմնից ասում են՝ գերբեռնված տրանսպորտային միջոցները երբեմն թերի աշխատանքի արդյունք են: Դրանք նկատելի են հիմնականում առավոտյան և երեկոյան ժամերին:
Մանրամասները՝ տեսանյութում: