Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում ներկայացրել է Սպիտակում քաղաքացու և ոստիկանների միջադեպի ավելի ամբողջական տարբերակը:
«Ոստիկանները սխալ են քաղաքացու հետ «Դուք»-ով, հարգալից և պաշտոնական բառապաշարով չխոսելու համար, ինչի կապակցությամբ արժանի են բանավոր նկատողության։
Մնացած մասով ճիշտ են գործել և արժանի են խրախուսման»,- գրել է վարչապետ Փաշինյանը:
Հիշեցնենք՝ ոստիկանները հակահամաճարակային կանոնները չպահպանելու և դիմակ չկրելու համար անարդյունք բանակցություններից հետո բերման են ենթարկել քաղաքացուն: Այդ միջադեպի մասին ԱԺ հատուկ նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը հարցրել էր վարչապետի կարծիքը: :