Պեկինի իշխանությունը ուրբաթ փակել է սննդի մեծածախ մի քանի շուկա, քանի որ քաղաքում կորոնավիրուսի երկու վարակակիր է հայտնաբերվել: Նրանք աշխատում էին Չինաստանի մսի արտադրության հետազոտական կենտրոնում:
Համաձայն կառավարության որոշման՝ իրավասու մարմինները պետք է ստուգեն վիրուսի առկայությունը Պեկինի բոլոր սննդի հաստատություններում, ներառյալ դպրոցներում և ծերանոցներում գտնվող ճաշարանները: Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի նաև միս և ծովամթերք մատակարարող ընկերություններին:
Անցած երկու օրվա ընթացքում իշխանությունները մայրաքաղաքում գրանցել են վարակի երեք դեպք`առաջին անգամ երկու ամսվա ընթացքում: