Հունիսի 12-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի»՝ Էջմիածնում տեղակայված ուսումնական կենտրոնում: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանը, գլխավոր քարտուղարի տեղակալ Տիգրան Ղարիբյանը և ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի գործողությունների բաժնի անձնակազմը:
Այցելուները ծանոթացել են ուսումնական կենտրոնի կարողություններին և ենթակառուցվածքներին: Քննարկվել են ուսումնական կենտրոնի զարգացման և մասնագետների առավել լայնածավալ ուսուցման հարցերը: