Աշխարհում այդպիսի երկիր չկա, որ տնտեսական բարվոք վիճակում լինի՝ խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին ի պատասխան նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը օրինակ բերեց Մեծ Բրիտանիայում ապրիլին արձանագրված անկումը, որն ամենամեծն է եղել այդ երկրի վիճակագրական պատմության մեջ:
«Տնտեսությունը լոկալ վերցված մի երևույթ չէ: Այս ճգնաժամը մենք պետք է օգտագործենք պրիմիտիվ քաղաքակրթական կանոններ որդեգրելու համար: Որովհետև ես ինձ ինչ հիշում եմ, Հայաստանում հերթ կանգնելու հետ կապված եղել են մեծ պրոբլեմներ: Այդ հերթ կանգնելու պրոբլեմը մինչև հիմա ազդում էր մեր տրամադրության վրա, հիմա ազդում է նաև մեր առողջության վրա: Բայց այդ հերթ կանգնելու պրոբլեմը ինչքան է ազդում մեր տնտեսության վրա: Դա մշակույթ է, դա հարաբերություն է, որովհետև էս ճգնաժամից մեր ամենամեծ օգուտը, որ այս վնասները կրելով կարող ենք ստանալ, քաղաքակրթականն է»,- հայտարարեց վարչապետը:
Անդրադառնալով Կառավարության ընդունած հակաճգնաժամային միջոցառումներին, որոնք խթանում են գործարար աշխատանքը Հայաստանում, վարչապետը կարծիք հայտնեց՝ մեր բոլոր խնդիրների լուծումը մեր մտածողության, մեր ընկալումների, մեր կրթական ցենզի, սովորելու մեր կարողությունների մեջ է: