Հրանտ Դինքի կնոջը՝ Ռաքել Դինքին, և Հրանտ Դինքի անվան հիմնադրամի իրավաբանին ուղարկված՝ սպանության սպառնալիքով նամակների գործով Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը պաշտոնապես հետաքննություն էր սկսել, որի արդյունքում 18 էջից բաղկացած մեղադրական եզրակացություն է կազմվել։
Դինքի հիմնադրամի ինստագրամյան էջին 3 առանձին սպառնալից մեկնաբանություն գրելու համար մեղադրող կողմը Հյուսեին Աթեշի նկատմամբ պահանջել է 7․5-ից 26 տարի 3 ամիս ազատազրկում։ Նա մեղադրվում է «շղթայաբար չստորագրված նամակի կամ հատուկ նշանների միջոցով սպառնալիք հնչեցնելու հոդվածի հատկանիշներով։
Մյուս կասկածյալը՝ էրսին Բաշքանը, որը մայիսի 30-ին հիմնադրամի էլեկտրոնային հասցեին սպառնալից նամակ էր ուղարկել, նույնպես մեղադրվում է վերոհիշյալ հոդվածի հատկանիշներով։ Նրա նկատմամբ պահանջվել է 2․5-8 տարի 9 ամիս ազատազրկում։