Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 7 միլիոն 597 հազարը, Քովիդ-19-ից մահացել է ավելի քան 423 հազար մարդ:
Եվրահանձնաժողովը առաջարկել է Եվրամիության երկրներին` հուլիսի 1-ից աստիճանաբար բացել արտաքին սահմանները: Հանձնաժողովը հույս է հայտնում, որ մինչև այդ պահը հիմնականում կչեղարկվեն երկրների միջև տեղաշարժի սահմանափակումները:
Առաջին փուլում Եվրահանձնաժողովը խորհուրդ է տալիս մուտքի թույլտվություն տալ Ալբանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Կոսովոյի, Մոնտենեգրոյի, Հյուսիսային Մակեդոնիայի և Սերբիայի բնակիչներին։ Կառույցn ընդգծել է, որ սահմանների հետագա բացումը պետք է տեղի ունենա՝ հաշվի առնելով մի շարք չափանիշներ: