ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ օրերս ճանապարհային ոստիկանությունում տեղեկություններ էին ստացվել, որ մայրաքաղաքում շահագործվում է կեղծ դիվանագիտական համարանիշներով «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենա։
Տեղեկությունների հիման վրա կատարված համապատասխան ստուգումներից հետո տրանսպորտային միջոցի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Հունիսի 12-ին ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները հիշյալ մեքենան հայտնաբերել են մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայում և տեղափոխել ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Պարզվել է, որ մեքենան հաշվառված չէ Հայաստանում գործող դիվանագիտական որևէ ներկայացուցչության հաշվեկշռում։ Բացի դրանից՝ վարորդը չունի վարորդական իրավունքի վկայական, իսկ մեքենան՝ ԱՊՊԱ պայմանագիր։ Դեպքի առթիվ Ճանապարհային ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։