Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացրել է, որ Աֆրիկայում, որը մինչ օրս կորոնավիրուսից ամենաքիչ տուժած մայրցամաքն է, համաճարակի տարածումը նոր թափ է ստանում:
Աֆրիկայում ԱՀԿ ղեկավար Մատշիդիսո Մոետիի խոսքով՝ մայրցամաքում հիվանդության մոտավորապես 200 հազար հաստատված դեպքերի երկու երրորդը գրանցվել է 10 երկրում: Ամենաշատը տուժել է Հարավային Աֆրիկան:
Մոետին ավելացրել է, որ մայրցամաքում Covid-19-ի դեպքերի մեծ մասն առայժմ կենտրոնացած է մայրաքաղաքներում և նրա շրջակայքում, բայց վարակն արագորեն տարածվում է մեծ քաղաքներից դուրս:
Աֆրիկայի հիմնական խնդիրներից մեկը սարքավորումների՝ հիմնականում կորոնավիրուսի համար թեստերի մատակարարումներն են: