ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանի գլխավորությամբ այսօր Կրթության տեսչական մարմնի աշխատակիցները մշտադիտարկումներ են իրականացրել մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանի մանկապարտեզներում: Ուշադրության կենտրոնում են մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմանն ուղղված միջոցառումները՝ խմբասենյակներում, ննջարաններում և սնունդ ընդունելու ընթացքում երեխաների միջև սոցիալական հեռավորության պահպանումը, ինչպես նաև օգտագործվող ճաշի սպասքի և պարագաների սահմանված կանոններին համապատասխանությունը:
Կրթության տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումները շարունակական բնույթ են կրում, որի ընթացքում նաև տրվում են խորհրդատվություն և համապատասխան ցուցումներ:
Խախտումների մասին տեղեկատվությունը տրվում է պարետատուն: