Կորոնավիրուսի համաճարակը արագորեն տարածվում է Հարավային Ամերիկայի երկրներում, ինչի հետևանքով համաճարակաբանական տեսակետից այն վերածվել է ամենավտանգավոր մայրցամաքի:
Բրազիլիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 802 հազարը, մահացել է ավելի քան 40 հազար մարդ:
Միայն Պերուում գրանցվել է ավելի քան 214 հազար դեպք, որտեղ մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է գրեթե 6 հազար նոր հիվանդ: Օրական մահացության թիվը հասել է 206 մարդու:
Ոչ պակաս վտանգավոր իրավիճակ է Չիլիում, որտեղ անցած 24 ժամվա ընթացքում 5596 մարդ է հիվանդացել, հիվանդների ընդհանուր թիվն անցնում է 154 հազարը: Մեկ օրվա ընթացքում Չիլիում մահացել է 173 հիվանդ: