Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ իր հասցեին հնչեցված քննադատություններին և մեղադրանքներին, թե սեփական ամբիցիաների պատճառով չի օգտագործել այն ռեսուրսը, որն առաջարկել են Առաջին համալսարանական հիվանդանոցն ու «Նաիրի» ԲԿ-ն:
Նախարարը նշեց, որ ոչ մի անձնական ամբիցիա չկա ու չի կարող լինել նման հարցում:
«Ամբողջ առողջապահական համակարգն ի սկզբանե ներգրավված է եղել այս պրոցեսում՝ հատուկ սկզբունքներին համապատասխան, և այդ սկզբունքները միշտ լինելու են: Այո՛, լինելու են բժշկական կենտրոններ, որոնք պետք է հեռու մնան կորոնավիրուսից կենտրոնական որոշումների շնորհիվ, որովհետև առողջապահությունը միայն կորոնավիրուսով չէ, որ զբաղվում է»,- նշեց Թորոսյանը:
Նախարարը հավելեց, որ Առաջին համալսարանական հիվանդանոցի հնարավորությունները՝ կորոնավիրուսով հիվանդներին ընդունելու, սահմանափակվում են 10 մահճակալով, իսկ «Նաիրի» ԲԿ-ի դեպքում որոշում է կայացվել, որ այն ընդհանրապես չի մասնակցելկու կորոնավիրուսային հիվանդության բուժմանը, և դա ճիշտ որոշում է: