Կարանտինի ավարտից հետո աշխարհի խոշոր քաղաքներում կյանքը վերադառնում է բնականոն հունին, բայց վերականգնվում են նաև դրա հետ կապված թերությունները: Մեծ քաղաքների, այդ թվում~ Փարիզի, Մոսկվայի շրջանների մայրուղիներում դարձյալ խցանումներ են, նորից օդը աղտոտվում է մեքենաների արտանետած գազով: Ֆրանսիայի մայրաքաղաքի օդի որակի հսկողությունն իրականացնող գործակալությունը հայտնել է, որ կարանտինից դուրս գալուց մեկ ամիս անց շրջանում աղտոտվածությունը գրեթե հասել է նախկին բարձր մակարդակին:
Նույն վիճակն է նաև Մոսկվայում: Ինքնամեկուսացման ռեժիմի ավարտից հետո Ռուսաստանի մայրաքաղաքում դարձյալ խցանումներ են, գազի արտանետում:
Մասնագետների համար, ի դեպ, այս երևույթները կանխատեսելի էին: Ըստ նրանց, սպասվում է վիճակի էլ ավելի վատթարացում արդյունաբերության ամբողջական վերականգնումից հետո: