ԱԺ հատուկ նիստում վարաչեպետը, անդրադառնալով հարցին, թե համավարակով պայմանավորված՝ հեռավար աշխատանքի կազմակերպումը ի՞նչ տեղ պետք է գրավի, ասաց, որ Կառավարությունում էլ են այդ ուղղությամբ մտածում։
Վարչապետն ընդգծեց, որ նույնիսկ իրենք, երբ գալիս են աշխատանքի և անմիջական հանդիպելը շատ մեծ անհրաժեշտություն չէ, կարող են նաև խորհրդակցությունները, քննարկումներն անցկացնել հեռավար։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կան դրվագներ և հատվածներ, որ հեռավար աշխատանքի դեպքում արդյունավետության անկում ընդհանրապես չի լինում, ընդհակառակը՝ որոշ դեպքերում կարող է լինել անգամ արդյունավետ։
Ն․ Փաշինյանն ասաց, որ խորհրդարանի աշխատանքը հեռավար կազմակերպելու հնարավորություն մեր օրենսդրությունը չի տալիս։
«Իմ գոհունակությունն եմ ուզում հայտնել այն կապակցությամբ, որ, եթե չեմ սխալվում, Ազգային ժողովի ոչ մի պատգամավորի մոտ դեռ կորոնավիրուս չի հայտնաբերվել, ինչը նշանակում է, որ մեր երկրում ԱԺ պատգամավորները բացառիկ պատասխանատու մարդիկ են, և կարող ենք նրանցով հպարտանալ»,- ասաց վարչապետը։