Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ իր ազգականներին նախարարությունում աշխատանքի տեղավորելու մասին լուրերին:
Նախարարը հերքեց՝ նշելով, որ իր ազգականներից որևէ մեկը չի աշխատում նախարարությունում, բոլոր տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:
«Ինչ վերաբերում է, որ մեր աշխատակազմի գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարողն իմ քրոջ տեգրն է, այդ մասին դեռևս մեկ տարի առաջ Քաղծառայողի գրասենյակն է հրապարակում արել՝ համապատասպանում է ֆինանսական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնին՝ անձնագրի բոլոր պայմաններով։ Այս մասով տեղեկություններ եղել են, և նա իմ ազգականը չէ»,- մեկնաբանեց Բաթոյանը: