ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱԺ հատուկ նիստում անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին:
«Դուք նշեցիք երկու կարևոր արձանագրում՝ մի քանի օր առաջ ասելով, որ մենք քայլում ենք դժոխքի միջով, այսօր ասելով, որ իրավիճակն իսկապես ճգնաժամային է ու լուրջ հետևություններ պետք է անենք: Ես համաձայն եմ իմ գործընկեր Միքայել Մելքումյանի հետ, որ մենք չպետք է որդեգրենք դիտորդի կարգավիճակ, ու ոլորտները, որտեղ կան բացահայտ ձախողումներ, չխոսենք այդ մասին, որովհետև պանդեմիա է»,- ասաց Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ ժամանակը չէ պարզելու՝ ով է սխալ, ով է ճիշտ, այլ հիմա ժամանակն է օգտագործելու բոլորի ներուժը, քանի որ պարտության դեպքում պարտվելու ենք բոլորս՝ ՀՀ-ն ու ՀՀ քաղաքացին: