Հունիսի 11-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես`
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 1000 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 2000 քմ,
Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 15 հա, Վեդի քաղաքում՝ 250 քմ, Արմաշ գյուղում՝ 1500 քմ,
Արմավիրի մարզի Նորակերտ գյուղում՝ 300 քմ,Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 200 քմ, 1500 քմ,
Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ 1 հա։
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: