ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել․
«Կառուցենք Հայաստանը նորովի․ Եղվարդ-Աշտարակ մայրուղի»,- գրել է վարչապետը։
Տեսանյութում մայրուղու հիմնանորոգման աշխատանքներն են։ Նշվում է, որ վերջին անգամ Կոտայքի և Արագածոտնի մարզերը մայրուղու հատվածը հիմնանորոգվել է 80-ականներին։
Աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2020 թվականի օգոստոսին։