Եվրոպական հանձնաժողովը և Բարձր ներկայացուցիչն իրականացրել են կորոնավիրուսային համավարակի շուրջ ապատեղեկատվության դեմ պայքարում իրենց քայլերի գնահատում և առաջարկներ են ներկայացրել հետագա քայլերի ուղղությամբ, տեղեկացնում են ԵՄ հայաստանյան գրասենյակից։
Այս որոշումը արդյունքն է 2020 թ. մարտին եվրոպական առաջնորդների առաջադրանքի՝ վճռականորեն հակազդելու ապատեղեկատվությանը և ամրապնդելու եվրոպական հասարակությունների կայունությունը:
Ըստ ԵՄ-ի, կորոնավիրուսային համավարակն ուղեկցվել է կեղծ կամ ապակողմնորոշող տեղեկատվության զանգվածային ալիքով, այդ թվում՝ երրորդ երկրների կողմից ԵՄ քաղաքացիների և Միության ներսում բանավեճերի վրա ազդելու փորձերով:
Այս հանգամանքը հաշվի առնելով՝ ԵՄ համատեղ կոմյունիկեում ներկայացված է հակընդդեմ քայլերի վերլուծություն, և առաջարկված են արագ գործադրելի կոնկրետ գործողություններ: