Հունիսի 9-ին ԵՄ-ն հայտարարել է հայտամրցույթ՝ COVID-19 համավարակի ընթացքում Հայաստանի զբոսաշրջային հատվածին աջակցելու համար, հիշեցնում է ԵՄ գրասենյակի հաղորդագրությունը։
Այն նպատակ ունի բարձրացնել զբոսաշրջային կազմակերպությունների արտադրողականությունն ու մրցունակությունը, ինչպես նաև բարելավել զբոսաշրջության ոլորտում գործող ձեռներեցների և աշխատողների հմտություններն ու որակավորումները:
Այն նաև խթանելու է գոյություն ունեցող և նոր ապրանքների ու ծառայությունների մշակումը և արդիականացումը, ինչպես նաև խրախուսում է շուկայավարման և վերաբրենդավորման նորարարական մոտեցումները:
Մրցույթը բաց է Հայաստանից իրավասու դիմորդների համար: Ծրագրային առաջարկները պետք է նպաստեն ՀՀ երեք հյուսիսային մարզերում՝ Տավուշում, Լոռիում և Շիրակում նորարարական տուրիզմի զարգացմանը:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2020 թ. հունիսի 28-ն է: