«Երբ քաղաքական կուսակցությունն անում է հայտարարություն, բնական է, որ կարող է հնչել պատասխան քաղաքական հայտարարություն»,- հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Ծառուկյանի վերջին հայտարարությունից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների պատասխաններին: Մակունցի կարծիքով՝ այս պահին քաղաքական ուժերի վարկանիշի մասին մտածելու ժամանակը չէ: «Այս պահին ուժերը կենտրոնացնելու ժամանակն է, որ բխում ՀՀ քաղաքացիների առողջության և ապրելու իրավունքից»,- ասաց նա: