Կառավարության ձևավորման սահմանադրական ժամկետի ավարտից հետո նորանշանակ պաշտոնյաների հետ հանդիպմանս ժամանակ հստակ ձևակերպել եմ այն սկզբունքները, որոնցով պետք է առաջնորդվի նրանցից յուրաքանչյուրը: Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Համոզված եմ՝ Ձեզ հետ միասին հետևողական ենք լինելու, քանի որ բարեկեցիկ ապագա կառուցելու տեսլականը մեծապես կախված է մեր միասնական ջանքերից ու անհատական սրտացավ աշխատանքի արդյունքից: Ի գործ»,- ասել է ԱՀ նախագահը: