Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել.
«Տրանսպորտային բեռնվածությունը հաշվի առնելով՝ Երևանի քաղաքային իշխանությունը սկզբունք է որդեգրել՝ բազմաբնակարան շենքերի նոր հաստատվող նախագծերում պարտադիր պահանջ դարձնել բնակարանների առնվազն 70-80 տոկոսի չափով ստորգետնյա կայանատեղերի առկայությունը»,- գրել է նա։