Արյան առաջին խումբ ունեցող մարդիկ ավելի քիչ հավանական է, որ վարակվեն կորոնավիրուսով: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այսպիսի եզրակացության են հանգել Գենի վերծանմամբ զբաղվող 23andMe կալիֆոռնիական ընկերության մասնագետները: Ուսումնասիրելով 750 հազար հաճախորդի տվյալները, որոնցից 10 հազարը վարակվել է կորոնավիրուսով, մասնագետները պարզել են, որ SARS-CoV-2-ից ամենաշատ պաշտպանվածություն ունեն արյան առաջին խմբի մարդիկ:
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնային կենսաբժշկական գործակալության ղեկավար Վերոնիկա Սկվորցովան հայտարարել էր, որ կորոնավիրուսից ավելի շատ վարակվում են երկրորդ խմբի արյուն ունեցող մարդիկ: Ըստ նրա՝ վարակի ռիսկով երկրորդ տեղում են արյան առաջին և երրորդ խմբերը, իսկ արյան չորրորդ խմբի մարդիկ, ըստ ռուս մասնագետի, ամենաքիչ խոցելին են: