Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Ռուսաստանի օրվա կապակցությամբ շնորհավորական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին։
«Հարգելի Նիկոլայ Պլատոնի,
սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ:
Այս նշանակալի օրը դարձել է իսկապես համաժողովրդական տոն, նոր Ռուսաստանի կայացման խորհրդանիշ՝ պետության, որի դիրքերը միջազգային ասպարեզում անշեղորեն ամրապնդվում են: Դուք հիրավի կարող եք հպարտանալ Ռուսաստանի կողմից իր դինամիկ զարգացման բոլոր ուղղություններով ձեռք բերված հաջողություններով և առաջընթացով:
Հայաստանի Հանրապետությունում մեծ նշանակություն են տալիս Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների հետագա խորացմանը, մեր երկրների միջև բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը: Համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ անվտանգության ոլորտում հայ-ռուսական հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ՝ մեր պետությունների կենսապես կարևոր շահերի ապահովման նպատակով և ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության:
Այս տոնական օրվա առթիվ ի սրտե մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլայ Պլատոնի, քաջ առողջություն, բարեկեցություն և հետագա հաջողություններ պետական գործունեության մեջ՝ ի նպաստ Ռուսաստանի, իսկ բոլոր ռուսաստանցիներին՝ խաղաղություն և բարգավաճում»,- ասված է Արմեն Գրիգորյանի հեռագրում: