Moderna կենսատեխնոլոգիական ընկերության հիմնադիր ու ղեկավար ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանը հաստատել է, որ նախատեսում են կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումների երրորդ փուլը սկսել հուլիսին:
CNN-ը տեղեկացրել է, որ վերջնական փուլը ներառելու է 30 000 մասնակից, որոնց մի մասը ենթարկվելու է պլացեբո փորձարկման: Մյուս մասին ներարկվելու է 100 մգ պատվաստանյութ, որը համարվում է «նախընտրելի չափաբաժին առավելագույն իմունային ակտիվություն զարգացնելու համար»: Փորձարկումների երրորդ փուլը նույնպես կանցկացվի ԱՄՆ առողջապահության հարցերով ազգային ինստիտուտի հետ համատեղ:
Ընկերությունից հայտնել են, որ 2021-ից նախատեսում են տարեկան արտադրել 500 միլիոնից 1 մլրդ չափաբաժին պատվաստանյութ։