Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդն ու նրա սպանության համար մեղադրվող նախկին ոստիկան Դերեք Շովինը ոչ միայն ճանաչել են միմյանց, այլև նախկին գործընկերներ են եղել:
44-ամյա Շովինն ու 46-ամյա Ֆլոյդը միաժամանակ աշխատել են գիշերային ակումբում որպես անվտանգության աշխատակիցներ: Նրանց գործընկերները հավաստիացնում են, որ երիտասարդները միմյանց շատ լավ են ճանաչել և բախումներ են ունեցել: Սակայն Դերեք Շովինը, ըստ գործընկերների, մշտապես ծայրահեղ ագրեսիվ է եղել գիշերային ակումբում:
Հիշեցնենք, որ ոստիկանն ավելի քան 8 րոպե ծնկով սեղմել էր Ջորջ Ֆլոյդի կոկորդը, ինչի հետևանքով աֆրոամերիկացին խեղդամահ է եղել: Ֆլոյդի մահը Միացյալ Նահանգներում և աշխարհի տարբեր երկրներում ընդվզման ու անկարգությունների ալիք էր բարձրացրել: