Մեր նպատակը որևէ մեկին պատժելը չէ, մեր նպատակը համավարակի պայմաններում համակեցության կանոնների պահպանման նոր կուլտուրա ձևավորելն է:
Դրա համար կարող են կիրառվել նաև պատժիչ գործողություններ,- գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում՝ միաժամանակ տեղադրելով տեսանյութ, թե տեսչական մարմինն ինչպես է պարետատան կանոնները չպահպանելու համար կասեցնում ռեստորանային համալիրի գործունեությունը: