Հունիսի 10-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ 200 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 300 քմ, 1000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 3 հա, Էրեբունի վարչական շրջանում՝ 1000 քմ, 2000 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 200 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 1500 քմ:
Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում՝ 8000 քմ, Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում՝ 600 քմ, Արարատի մարզի Բարձրաշեն գյուղում՝ մոտ 3000 քմ, Արմավիրի մարզի Արևշատ գյուղում՝ 1000 քմ, Մեծամոր քաղաքում՝ 500 քմ, Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին՝ մոտ 1 հա։ Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: