Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսարանը տեղեկացնում ենք, որ հունիսի 14-ին, ժամը՝ 15։30-ին Դոնի Ռոստովի «Պլատով» միջազգային օդանավակայանից տեղի կունենա «Armenia» ընկերության Դոնի Ռոստով-Երևան չարտերային թռիչքը։
«Չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել ՍՊԸ «Атлас Юг» ընկերության տոմսարկղերից։ Ավիատոմսի արժեքը՝ 13․700 ռուբլի։ Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։
Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։ Նշենք նաև, որ ՀՀ սահմանը հատող քաղաքացիները, պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի՝ ըստ իրենց բնակության հասցեների»,- գրված է հայտարարությունում։