Այս տարի ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում, որոնք տվյալ բնակավայրում
միակը չեն, առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվում է առցանց
համակարգի միջոցով:
Հունիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում hayt.emis.am կայքում հայտագրվել
են հետևյալ հայտատուները՝
-
1-ին դասարան գնացող երեխայի ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է.
-
1-ին դասարան գնացող երեխան ունի տվյալ դպրոցում արդեն սովորող հարազատ քույր կամ եղբայր:
Առաջին փուլի արդյունքում հայտագրվել է 9252 առաջին դասարանցի։ Հայտագրումն
ընթացել է հարթ, տեխնիկական խնդիրներ չեն առաջացել։
Այսօրվանից մեկնարկել է այն հայտատուների գրանցումը, ովքեր չեն
համապատասխանում վերոնշյալ երկու կետերին:
Այս պահի դրությամբ արդեն հայտագրվել է 8262 առաջին դասարացի, ընդհանուր՝
17514 հայտագրված։
Նշենք, որ հայտագրման ընթացքում ծրագրային և տեխնիկական խնդիրներ չեն արձանագրվել։
Երևանի և մարզերի 27 դպրոցում տեղերը լրացրել են մեկ րոպեից քիչ
ժամանակում։