Արտակարգ դրության ժամկետը կերկարաձգվի ևս մեկ ամսով: Վաղը տեղի կունենա կառավարության արտահերթ, ապա ԱԺ հատուկ նիստ: Պարետատան նիստից հետո, ճեպազրույցում հայտարարել է վարչապետն ու հիմնավորել՝ թվերը փաստում են, որ դեռ պատշաճ չենք պահպանում հակահամաճարակային կանոնները:
Հարցին՝ արդյոք կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում կառավարությունը պատրաստվում է օգնություն խնդրել միջազգային հանրությունից, այդ թվում՝ բժիշկների ու դեղորայքի տեսքով, Փաշինյանն ասել է, որ առաջին հերթին օգնություն է խնդրում Հայաստանի քաղաքացիներից՝ օգնեք մեզ, որ օգնենք ձեզ, և եկեք իրար օգնենք, որ այս խնդիրը հաղթահարենք:
Մանրամասները՝ տեսանյութում։