Պետական եկամուտների կոմիտեն ամփոփում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառման արդյունքները:
Հիշեցնենք, որ դիմումների ներկայացման վերջնաժամկետն էր 2020 թվականի հունիսի 10-ը:
Միջոցառման շահառու են համարվել և ծանուցվել 12227 հարկ վճարողներ:
2020 թ. հունիսի 11-ի դրությամբ աջակցությունը ստանալու դիմում են ներկայացրել 11708-ը կամ շահառու համարված սուբյեկտների շուրջ 96%-ը:
Կոմիտեի կողմից բոլոր դիմումներին ընթացք է տրվել և փոխանցվել է շուրջ 2.1 մլրդ դրամ: