Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր և իր ընտանիքի 2019-ի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:
Թովմասյանը սեփականատեր է 7 անշարժ գույքի, որոնցից 3-ը հողամաս է Դարակերտ համայնքում, երեքը՝ բնակարան, որոնցից երկուսը՝ բնակարան` Երևանում բազմաբնակարան բնակելի շենքում, մյուսը՝ անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով, յութերորդ գույքը՝ ավտոտնակն է Երևանում:
Դրամական միջոցների մասով ՍԴ նախագահը հայտարարագրել է 3,207,695 դրամ և 5,788 ԱՄՆ դոլար: Հրայր Թովմասյանը կանխիկ 26 միլիոն դրամ է հայտարարագրել և 22 հազար ԱՄՆ դոլար, որը տարվա սկզբին եղել է 65 հազար դոլար։
ՍԴ նախագահի աշխատավարձից ստացած եկամուտը կազմել է 14,025,831 դրամ, Հայ-ռուսական համալսարանից ստացած աշխատավարձից գոյացած եկամուտը կազմել է 180,000 դրամ: Թովմասյանի այլ եկամուտները կազմել են 1,115,000 դրամ, իսկ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը՝ 1,398 դոլար:
Հրայր Թովմասյանի կինը՝ Լամարա Խուդավերդյանը հայտարարագրել է 3 անշարժ գույք՝ միանձնյա սեփականություն համարվող երկու անհատական բնակելի տուն՝ Բերքաբերում և մեկ բնակարան Երևանում: Թովմասյանի կինը հայտարարագրել է 6,100,000 դրամ կանխիկ դրամական միջոց: