Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սկսում է իր առաջին նախընտրական քարոզարշավը հենց այն օրը, երբ աֆրոամերիկացիները նշում են ստրկության ավարտը՝ գրում է BBC-ն:
Սպիտակ տան ղեկավարի՝ որպես ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուի քարոզարշավը կմեկնարկի հունիսի 19-ին Օքլահոմա նահանգի Թուլսա քաղաքից:
1921-ին այս բնակավայրում տեղի է ունեցել Միացյալ Նահանգների ամբողջ պատմության ընթացքում սևամորթների ամենամեծ ջարդերից մեկը:
Թրամփի ընտրական շտաբից հայտնել են, որ երկրի Հանրապետական կուսակցությունը հպարտ է քաղաքացիական պատերազմում հաղթանակի իր դերակատարման և ստրկությանը վերջ դնելու համար:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներում նախագահի ընտրությունները նախանշված են նոյեմբերի 3-ին: Նախագահի պաշտոնի համար պայքարում է նաև դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը: