Թուրքիայի դատարանը 8 տարի 9 ամսվա ազատազրկման է դատապարտել Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության աշխատակից Մեթին Թոփուզին, որին մեղադրում են ահաբեկչական կազմակերպությանն աջակցություն ցուցաբերելու համար: Թեմային է անդրադարձել Al Arabiya-ն:
Միջադեպը լուրջ վնաս է հասցրել Վաշինգտոն-Անկարա հարաբերություններին: Դեռևս մարտ ամսին դատախազությունը հայտարարել էր, որ Թոփուզը կարդարացվի լրտեսության և իշխանության տապալման փորձի համար, սակայն կդատապարտվի ահաբեկչական կազմակերպության հետ առնչության մեղադրանքով:
Անկարայում ԱՄՆ դեսպանատունն իր խոր հիասթափությունն է հայտնել դեպքի կապակցությամբ: