Զինված հարձակում Սլովակիայում: Դանակով զինված տղամարդը ներխուժել է մայրաքաղաք Բրատիսլավայից 220 կմ հեռավորությամբ գտնվող Վրուտկի քաղաքի դպրոց ու հարձակվել կրթօջախի աշխատակազմի ու սաների վրա: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինների օպերատիվ գործողությունների ժամանակ 22-ամյա հանցագործը սպանվել է: Սակայն, նախքան ոճրագործին վնասազերծելը, տղամարդը հասցրել է վնաս պատճառել: Հարձակման հետևանքով մահացել է դպրոցի փոխտնօրենը, ևս չորս մարդ ստացել է վնասվածքներ, այդ թվում՝ երկու աշակերտ:
Իրավապահ մարմինների տեղեկությունների համաձայն՝ հանցագործը դպրոցի նախկին սան է եղել: