Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ քաղաքապետարանի վարչական երկու շենքերի «Մեկ պատուհան» գրասենյակները շարունակում են ընդունել քաղաքացիներին՝ պահպանելով պարետատան սահմանած կանոնները: Սոցիալական հեռավորություն պահելու նպատակով գրասենյակի մուտքի մոտ արվել են հատուկ գծանշումներ, քաղաքացիները պարտադիր կերպով ջերմաչափվում են, իրականացվում են ախտահանման աշխատանքներ: