Վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ գործարկվել է «Կանայք հանուն Խաղաղության» արշավի կայքէջը և որ յուրաքանչյուրի աջակցությունը շատ կարևոր է:
«Ինչպես գիտեք, շաբաթներ առաջ գործարկվել է «Կանայք հանուն Խաղաղության» արշավի
կայքէջը: Կայքէջում կգտնեք արշավի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն:
Եթե համաձայն եք մեր գաղափարների հետ, «Ես աջակցում եմ» բաժնում կարող եք գրանցվել և դառնալ արշավի աջակից։ Ձեզանից յուրաքանչյուրի աջակցությունը շատ կարևոր է»,- գրել է նա։