Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հայտարարություններին, նշեց, որ հայտարարել ձախողման մասին, դեռ բավարար չէ, որ հրաժարականի հարց քննարկվի ընդհանրապես:
«Ձախողել նշանակում է, որ պետք է լինեն հիմնավորումներ և պարզաբանումներ, կոնկրետացումներ, եթե լինի նման փաստարկների շարք կամ փաստարկ, քննարկենք, բայց բուն հայտարարությունը չի կարող լինել դիսկուրսի առարկա»,- նշեց փոխվարչապետը:
Խոստացած ներդրումները չբերելու մասով Գրիգորյանը նշեց, որ ամբողջ աշխարհն է խոսում ռեցեսիայի մասին, և այդ ֆոնին քննարկել ներդրումների աճը, այդքան էլ ճիշտ չէ:
Կորոնավիրուսի դեմ պայքարին գնահատականներ տալու համար պետք է սպասել, որ ժամանակ անցնի:
«Մինչև մենք առնվազն պանդեմիայի երևույթը չչեզոքացնենք, խորհուրդ եմ տալիս գնահատականներ չտալ»,- նշեց Գրիգորյանը: